Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ամեն կերպ կհասնենք նրանք, որ իրավիճակի կայունացմանը վերաբերող որոշումները կատարվեն. Լավրով

Մայիս 19,2023 15:16

Մոսկվան մշտապես կնպաստի, որպեսզի Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները կատարվեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը:

«Մենք ամեն կերպ կհասնենք նրանք, որ իրավիճակի կայունացմանը վերաբերող որոշումները կատարվեն,- ասել է Լավրովը: – Ակնկալում ենք, որ դրանք կհարգեն նաև մյուս երկրները, որոնք այս կամ այն կերպ շահագրգռված են այս տարածաշրջանում ներկայությամբ»:

Լավրովը նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարություններում կա ճանապարհային քարտեզ՝ կայուն լուծումների հասնելու համար:

«Մենք, վերլուծելով Հարավային Կովկասի շուրջ իրավիճակը, կարծում ենք, որ մեր առաջնորդների պայմանավորվածություններին այլընտրանք չկա, […], մենք լիարժեք շահագրգռված ենք, որպեսզի այս տարածաշրջանում լինի կայունություն, լինի խաղաղություն, այստեղ ուղղակիորեն միահյուսվում են Ռուսաստանի շահերը»,- ասել է Լավրովը:

Նա նաև ընդգծել է, որ Ղարաբաղում և սահմանին իրավիճակի կայունացմանը զուգահեռ անհրաժեշտ է լուծումներ փնտրել մարդասիրական խնդիրների, տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար: «Եվ, իհարկե, խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը, որի շուրջ դուք ակտիվորեն աշխատում եք»,- ասել է Լավրովը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031