Կրեմլում ակնկալում են, որ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը կհանդիպեն մյուս շաբաթ Մոսկվայում, քանի որ տեղի կունենա Եվրասիական տնտեսական խորհրդի նիստ: Այս մասին լրագրողներին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
«Հաջորդ շաբաթ, իսկապես, մենք կզբաղվենք եվրասիական ինտեգրման հարցերով: Մոսկվայում կլինի նաև Եվրասիական տնտեսական ֆորում, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ: Եվ մենք ակնկալում ենք, որ և՛ նախագահ Ալիևը, և՛ վարչապետ Փաշինյանը կլինեն Մոսկվայում: Հնարավոր կապերով ժամանակին ձեզ կտեղեկացնենք»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մայիսի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում է նախատեսվում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ