Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Առաքելյան․ «Հույս ունեմ, որ իրավական համակարգն ու դատարանն իրավիճակն ավելորդ չեն թեժացնի»

Մայիս 19,2023 14:56

«Իրավիճակը բավականին հուզական է, ցավում եմ, որ պատերազմից հետո դեռեւս շարունակվում է նման մթնոլորտը երկրում»,-այս մասին այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանին ենթադրյալ առեւանգման համար մեղադրվող զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի կալանքի միջնորդության դատական նիստն էր այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։

The issue of arrest of Gayane Hakobyan, who attempted to kidnap RA PM’s son Ashot Pashinyan was being decided at the Shengavit court of first instance in Yerevan, Armenia

Ի աջակցություն Գայանե Հակոբյանի դատարանի բակում բազմաթիվ մարդիկ էին հավաքվել։

Առաքելյանն իրավիճակի մասին ասաց՝ օրենքի գերակայությունը Հայաստանում այլընտրանք չունի, սակայն, ցավոք երբեմն ստեղծվում են իրավիճակներ, որոնք, իհարկե օրենքի շրջանակներում, պետք է փորձել մեղմել, օրինակ՝ այս օրերի լարվածությունը։

«Ես իրավական գնահատական տալուց զերծ կմնամ։ Դա իրավապահների գործառույթն է, բայց ամեն դեպքում, չենք կարող կտրվել այսօրվա իրականությունից։ Անհնար է փորձել գնահատական տալ, թե զոհված զինծառայողների ծնողներն ինչ են զգում, այս զգացողություններն ու ցասումն ինչպես են արտահայտում։ Ընդամենը հույս ունեմ, որ իրավական համակարգն ու դատարանն իրավիճակն ավելորդ չեն թեժացնի»,-ասաց Առաքելյանը։

Նա նշեց, որ առնվազն առկա տեղեկատվության հիման վրա կարող է եզրակացնել, որ Գայանե Հակոբյանին կալանավորելու անհրաժեշտություն նման միջադեպի համար չկա․ «Այսինքն, գործի հետագա քննությունը հնարավոր է նաեւ առանց կալանքի»։

Ըստ Առաքելյանի, պետական կառույցները, իշխանության տարբեր թեւերը, հասարակությունը, քաղաքական դաշտը, հանրային դաշտում հեղինակություն ունեցող անձինք պարտավոր են անել առավելագույնը, որպեսզի նման միջադեպեր եւ մթնոլորտ քիչ լինի երկրում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031