Ermenihaber. Թուրքիայից Նիդեռլանդներ ուղարկված անվադողերով բեռնված կոնտեյներում թմրանյութ է հայտնաբերվել։
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ Ռոտերդամ նավահանգիստ հասած կոնտեյներում հայտնաբերվել է շուրջ 2 մլն լիրա արժողությամբ ավելի քան 1 տոննա «կոկային» տեսակի թմրանյութ (84.5մլն եվրո), որը թաքցված է եղել ծածկոցների և պայուսակների մեջ։
Նիդեռլանդական կողմը հայտնում է, որ սկսված քրեական հետապնդման արդյունքում թմրանյութի ապօրինի շրջանառության կասկածանքով կան բազմաթիվ ձերբակալված անձինք, իսկ առգրավված թմրանյութը ոչնչացվել է։