Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին հանդիպել է Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորների հետ։
Քննարկվել են Արցախի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, շեշտվել է ստեղծված իրավիճակում ներքին կայունության պահպանման անհրաժեշտությունը։
Նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ առաջիկայում լսելու է բոլոր շահագրգիռ կողմերի տեսակետները, քննարկելու է առաջարկները։
«Քաղաքական խորհրդակցությունների ավարտին ընդունվելու են որոշումներ, որոնք հնարավորություն կտան խուսափել ներքաղաքական ճգնաժամից և չխարխլել պետականության հիմքերը»,- նշել է ԱՀ նախագահը։
Կարդացեք նաև
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ