Սամվել Բաբայանի մամուլի ծառայության մեկնաբանությունը ԱՀ ԱԺ նախագահի առաջարկած կառավարման մոդելի վերաբերյալ
Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ հայտնում ենք, որ ս․թ․ մայիսի 18-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի՝ պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և Սամվել Բաբայանին այդ մարմնի անդամ առաջարկելու գաղափարին «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը սկզբունքորեն դեմ չէ։
Առաջնորդվելով Արցախում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու մոտիվացիայով և նպատակով՝ Սամվել Բաբայանը պատրաստակամ է քննարկելու ստեղծվելիք մարմնի լիազորություններն ու գործառույթները։
Սամվել Բաբայանի մամուլի ծառայություն