Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:
«Այս ձևաչափը (բանակցություններ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների մակարդակով-խմբ.) դեռ ծնվել է անցյալ տարվա վերջին, բայց տվյալ հանդիպմանը ներկա մասնակիցների (Բայրամովի և Լավրովի-խմբ.) կամքից անկախ հանգամանքներից ելնելով՝ այն տեղի չունեցավ: Եվ այս հանդիպման կազմակերպումը և այն նկատվող դրական, այսպես ասենք դինամիկան Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում, ես նկատի ունեմ բավականին սերտ կապերը մայիսին, և նման հնարավորությունը (հանդիպումը Մոսկվայում-խմբ.) … մենք շատ բարձր ենք գնահատում»,- ասել է Բայրամովը հանդիպմանը:
Նա նշել է, որ այսօր հնարավոր կլինի նաև երկկողմանի կարգով բարձրաձայնել հարցեր, որոնք կապ ունեն երկու երկրների հարաբերությունների կարգավորման հետ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ