Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանը բացառել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի մասնակցությունը մի գործով

Մայիս 19,2023 13:15

Սահմանադրական դատարանը մայիսի 16ին ՍԴԱՈ-42 աշխատակարգային որոշմամբ բացառել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի մասնակցությունը մի գործով:

Նշյալ որոշման համաձայն՝ «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի մասնակցությունը Սահմանադրական դատարանում «Քնարիկ Ավագյանի և Հայկ Ավագյանի դիմումի հիման վրա՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 6-րդ հոդվածի 4-րդ մասի, 7-րդ հոդվածի 3-րդ մասի, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությանն անհնարին է, քանի որ նա գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ ինքն անձամբ կամ իր մերձավոր ազգականը տնտեսական շահ ունի` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ»:

Սահմանադրական դատարանը նույն օրը գրավոր ընթացակարգով երեք որոշում է կայացրել, որով կա դատավորի երեք Հատուկ կարծիք:

ՍԴ այդ որոշումների մասին կարդացեք վաղվա «Առավոտում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031