«Ա1+». Արցախում Ղարաբաղ տելեկոմի բաժանորդները երեկվանից մինչև այսօր առավոտյան ժամը 9-ը զրկված են եղել META կազմակերպության կայքերից ու հավելվածներից, այդ թվում Facebook, Instagram, Messenger, WhatsApp: «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի տրամադրած բոլոր IP հասցեների բաժանորդները չեն ունեցել նշված ծրագրերից օգտվելու հնարավորություն: Սակայն «Արցախկապ» ՓԲԸ-ի բաժանորդները նման խնդիր չեն ունեցել։
Ինտերնետ անվտանգության փորձագետ Արթուր Պապյանի հետ զրուցել ենք նշված խնդրի շուրջ։
-Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ «Արցախ կապը» ունի, իսկ «Ղարաբաղ տելեկոմը» չունի։
-Ձեր հարցը շատ տեղին է, թե ոնց է ստացվում, որ «Արցախ կապը» ունի, իսկ «Ղարաբաղ տելեկոմը» չունի։ Ամեն ինչից դատելով հենց «Ղարաբաղ տելեկոմն» է արգելափակած եղել հասանելիությունը։
Կարդացեք նաև
Բայց այս պահի դրությամբ արդեն բացված է և մենք ապացույցը ունենք, որ հիմա բաց է, նաև ապացույցը ունենք, որ փակ է եղել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: