Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մայիս 19,2023 13:46

Հանրապետության տարածքում`
Մայիսի 19-ի ցերեկը, 22-24-ին առանձին շրջաններում, 20-21-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 20-21-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։

Մայիսի 20-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 20-24-ին՝ նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ին ցերեկային ժամերին կնվազի 6-8 աստիճանով, 22-24-ին նույնքանով կբարձրանա։

Երևան քաղաքում՝
Մայիսի 19-ի ցերեկը, 22-24-ին հնարավոր է, 20-21-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։

Երևան քաղաքի մայիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 31.3°C (2019թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 5.7°C (1999թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 17.3°C

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031