Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոչ մի երեխա պատասխանատու չէ իր ծնողների հանցագործությունների համար: Իսկ որդեկորույս մորը պետք է ազատ արձակել առնվազն մինչև քննության ավարտը. Արման Ղարիբյան

Մայիս 19,2023 12:52

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Արման Ղարիբյանի ֆեյսբուքյան գրառումը

Ոչ մի երեխա պատասխանատու չէ իր ծնողների չարագործությունների ու հանցագործությունների համար։

Եթե Աշոտ Փաշինյանին շատերը գոնե անունով գիտեն ու վշտացած են նրա հետ կատարվածի համար, ապա 4000-ից ավելի զոհերին անհատապես չգիտեն ու նույնքան վշտացած չեն նրանցից յուրաքանչյուրի համար, որ նրանց հետ անարդար են վարվել, որ նրանք զոհ են ինչպես թշնամու ագրեսիայի, այդպես էլ հայրենի իշխանությունների սխալների, անփութության, անփորձության, տգիտության, գուցե և հանցավորության։

Անարդարությունը, եթե չի պատժվում օրենքով, պատժվում է արտադատարանական կարգով։ Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանին ցավեցնելու համար պետք չէ վնասել նրա երեխաներից և որևէ մեկին։ Այդպես կիրագործվի ևս մեկ անարդարություն։

Իսկ որդեկորույս մորը պետք է ազատ արձակել առնվազն մինչև գործի քննության ավարտը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031