Լրահոս
Օրվա լրահոսը

«Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական Խորհուրդ»-ն անդամակցում է և միանում «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժմանը

Մայիս 19,2023 12:42

Ս/թ-ի մայիսի 18-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման նախաձեռնող խմբի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել է նաև «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հռչակագիրը, որով Արցախի ապագայով մտահոգ կազմակերպությունների ներկայացուցիչները ու անհատները, համաձայնության են եկել Արցախի անվտանգության ու զարգացման նոր ռազմավարություն ունենալու և նրա հիմնական դրույթները մշակելու շուրջ: Աշխատանքների շարունակման շնորհիվ  հաջողվել է հստակեցնել Արցախի ապագայի տեսլականը, որը ներկայացվել է երկրի իշխանություններին:

«Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական Խորհուրդ»-ն անդամակցում է և միանում «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժմանը։

«Ա․Տեր-Թադևոսյանի անվ․Քաղաքացիական Խորհրդի» նախաձեռնությամբ սույն թվականի մայիսի 17-ին ՎԱՍՆ կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ մի խումբ հասարակական կազմակերպությունների խորհրդակցություն։ Հանդիպման նպատակն էր համախմբել ազգային և հայրենասիրական ուժերին և քննարկել ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու իրատեսական ելքեր։ Խորհրդակցությանը մասնակցում էին և ելույթներով հանդես եկան «ԱԱԾ պահեստազորի սպաների միության» նախագահ Հրանտ Եպիսկոպոսյանը, «Արաբո» կամավորական ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Ա․Տեր-Թադևոսյանի անվ․Քաղաքացիական Խորհուրդի» նախագահ Թաթուլ Մանասերյանը, «Արցախ հայրենակցական միության» հիմնադիր Ալեքսանդր Մանասյանը, «Արևահովիտ» կազմակերպության նախագահ Վանո Դադայանը, «Երիտասարդական համաժողովի» համակարգող Ռաշիդ Մարտիրոսյանը, «Կանայք հանուն հայրենիքի» կազմակերպության նախագահ Սիրանույշ Մարտիրոսյանը, «ՀԱՀ» կազմակերպության հիմնադիր և նախագահ Արթուր Արմինը, «Հայ ազգային Ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը, «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» տնօրեն Նաիրի Հոխիկյանը, «Նիկոլ Դուման» ջոկատի հրամանատար Ալբերտ Բազեյանը, «Շուշի» սոցիալ-կրթական փորձագիտական կենտրոնի նախագահ Աշոտ Հարությունյանը, «Պահեստազորի սպաների շարժում» հ/կ համահիմնադիր Թաթուլ Պետրոսյանը, «ՎԱՍՆ» շարժման համակարգող Հրայր Գիշյանը։

Խորհրդակցության ավարտին ձևավորվեց աշխատանքային խումբ, որը հաջորդ հանդիպմանը մասնակիցներին կներկայացնի քննարկման ենթակա ծրագրերի նախագիծ։

Համաձայնություն ձեռք բերվեց խորհրդակցությունները դարձնել պարբերական։

Խորհրդակցությունը վարում էր «ԱՏեր-Թադևոսյանի անվՔաղաքացիական Խորհրդի» նախագահ Թաթուլ Մանասերյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031