Լոռու մարզում երեկ`մայիսի 18-ին, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին` Ջրաշեն գյուղի մոտ շրջված MAN բեռնատարի վարորդին գիշերը Սպիտակի բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևան: Այս մասին Aravot.am-ին հայտնեցին բժշկական կենտրոնից` նշելով, որ իրենց մոտ տուժածին ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, վիճակը կայունացվել է, որից հետո հետագա նեղ մասնագիտական բուժումը կազմակերպելու նպատակով տղամարդը տեղափոխվել է Երևանի ԲԿ-ներից մեկը:
Հիշեցնենք, որ ժամը 20:20-ի սահմաններում բեռնատարը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու կողաշրջված վիճակում հայտնվել գյուղի հողամասերից մեկում:
Այս պահին դեպքի վայրի պահպանություն են իրականացնում Սպիտակի ոստիկաները:
Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ