Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեւանաբնակ պատգամավորը պետությունից գումար է ստացել՝ որպես տան վարձավճար. «Ժողովուրդ»

Մայիս 19,2023 11:31

«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դեռեւս 2021 թվականին պետությունից գումար է ստացել՝ որպես տան վարձավճարի փոխհատուցում. սա՝ այն դեպքում, երբ նա, համաձայն իր պաշտոնական կենսագրության, ծնվել եւ ապրել է Երեւանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը բնակարանի վարձավճարի փոխհատուցման համար դիմում է գրել ԱԺ ղեկավարությանը եւ ստացել փոխհատուցում: Նա դիմումում նշել է, որ բնակվում է Նար-Դոս փողոցում եւ վարձակալել է այդ բնակարանը 110 հազար դրամով: Իհարկե, համաձայն ՀՀ օրենսդրության՝ եթե պատգամավորը մարզաբնակ է, Երեւանում ապրելու համար կարող է դիմել խորհրդարանի ղեկավարությանը եւ ստանալ վարձավճարի փոխհատուցում, սակայն ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ինչպես նշեցինք, ամսական 110 հազար դրամ է ստացել՝ որպես վարձավճարի փոխհատուցում՝ լինելով երեւանաբնակ:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն՝ պարզելու, թե վերջին 2 տարիներին ովքեր են դիմել պատգամավորներից վարձավճարի փոխհատուցման համար: Լրատվական ծառայությունը, արհեստական խոչընդոտներ ստեղծելով, հրաժարվեց տալ այդ տեղեկությունը: Նախկինում՝ մինչեւ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալը, երբեք որեւէ գումարման խորհրդարան այս տեղեկությունը գաղտնի չի պահել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031