ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը կարծում է, որ Հայ հեղափոխական դաշնակցության գործունեությունը պետք է դադարեցվի։ Նա տարբեր տեղերում անկեղծացել է, որ ուզում է նման գործընթաց սկսել։ Իսկ դրա «իրավական հիմքը», ըստ Ասլանյանի, այն է, որ երբ 1998-ին ՀՅԴ գործունեությունը կասեցնելու որոշումը չեղարկվել է, «Կուսակցությունների մասին» օրենքով՝ ՀՅԴ-ն պետք է գործունեությունը վերսկսեր համագումար անցկացնելուց հետո, ինչը չի արել։
«Այո, Դաշնակցությունը պետք է դադարեցնի իր գործունեությունը, որովհետեւ հայակործան կազմակերպություն է, եւ դա ես չեմ ասում, դա ասել են իրենց շատուշատ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ՝ հայտնի մարդիկ»,- ասում է Ասլանյանը։
«Եկեք անկեղծ լինենք, սա վերջին անգամն է, որ Դաշնակցությունն արենայում կա։ Ընդամենը մի քանի տարի հետո ՀՅԴ-ն, որպես մեռած կուսակցություն, կհեռանա քաղաքական ասպարեզից»,- ասաց ՔՊ-ականը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: