Լոռու մարզի 123 համայնքից (խոշորացումից հետո համայնքների մեծ մասը դարձել են բնակավայր) 95-ը գազաֆիկացված է, չգազաֆիկացված բնակավայրերի թիվը մարզում 28-ն է:
Չգազաֆիկացված ամենաշատ՝ 11 բնակավայրեր՝ը Տաշիրի տարածաշրջանում են, կապույտ վառելիքի հնարավորությունից զրկված 10 բնակավայր էլ Գուգարքի տարածաշրջանում կա, 3 բնակավայր՝ Ստեփանավանի: Սպիտակի տարածաշրջանի բոլոր բնակավայրերը գազաֆիկացված են: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ տրանսպորտի վարչության պետ Դավիթ Մանուչարյանը՝ նշելով, որ Տաշիրի տարածաշրջանի չգազաֆիկացված բնակավայրերը հիմնականում սահմանամերձ, փոքր գյուղերն են:
Վերջին տարիներին, ըստ մարզպետարանի պաշտոնյայի, 6 սուբվենցիոն ծրագիր է իրականացվել գազաֆիկացման հետ կապված. «Բայց սա ոչ թե նոր գազատար է կառուցվել, այլ այն գյուղերում, որտեղ չգազաֆիկացված թաղամասեր են եղել, այդ թաղամասերն են գազաֆիկացվել, մոտ 455 մլն դրամի գումար է ներդրվել»,-ասաց նա՝ հավելելով, որ այս տարի եւս նախատեսվում են նմանատիպ որոշակի աշխատանքներ իրականացնել մարզի մի քանի բնակավայրերում:
Տաշիրի տարածաշրջանի Բլագադարնոյե եւ Ապավեն բնակավայրերում նախատեսվում է ամբողջական գազաֆիկացում կառուցել: Այս գյուղերի բնակիչներ այսքան տարի զրկված են եղել կապույտ վառելիքից օգտվելու հնարավորությունից:
Կարդացեք նաև
Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ