Քննչական մարմինը զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացրել։ Այս մասին երեկ կեսգիշերին լրագրողներին տեղեկացրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

‘Sons’ Call’ socio-patriotic non-governmental organization organized hold a protest action demanding the release Gayane Martirosyan who tried to kidnap Ashot Pashinyan agains in front of the Court of General Jurisdiction of Shengavit Administrative District in Yerevan, Armenia

‘Sons’ Call’ socio-patriotic non-governmental organization organized hold a protest action demanding the release Gayane Martirosyan who tried to kidnap Ashot Pashinyan agains in front of the Court of General Jurisdiction of Shengavit Administrative District in Yerevan, Armenia
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում երեկ ուշ երեկոյան մեկնարկել էր Գայանե Հակոբյանի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքի քննարկումը։ Զոհված զինծառայողների ծնողներն, ի նշան բողոքի, փակել էին Արշակունյաց պողոտան։
Ռուբեն Մելիքյանը լրագրողներին հայտնել է, որ նիստի ժամանակ տեղեկացվել են, որ զուգահեռ քննվելու է նաեւ քննչական մարմնի ներկայացրած կալանքի միջնորդությունը։ «Նիստի ժամանակ դատարանը հայտարարեց, որ քննչական մարմինը ներկայացրել է նաեւ կալանքի միջնորդություն։ Ցավալի է, բայց փաստ։ Ի սկզբանե նախատեսված էր, որ պետք է քննվի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ մեր ներկայացրած բողոքը։ Ըստ ընթացակարգի՝ եթե այդ ընթացքում ներկայացվում է նաեւ կալանքի միջնորդություն, դրանք համատեղ են քննվում»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։ Նա նշեց, որ երեք տարբերակ կարող է լինել՝ կալանքի միջնորդությունը կարող է բավարարվել, կարող է մերժվել, եւ միջանկյալ տարբերակը՝ դատարանը կարող է ասել, որ համաձայն է, որպեսզի կիրառվեն այլընտրանքային խափանման միջոցներ կամ միջոց։
Ընդդիմադիր 10 պատգամավորներ, ինչպես նաև ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը՝ ներկայացրել են երաշխավորություն Գայանե Հակոբյանի համար:
Կարդացեք նաև
Նիստից հետո Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ Գայանե Հակոբյանի կալանքի միջնորդության քննությունը շարունակվելու է այսօր՝ ժամը 13:00-ին։
Նշենք, որ Աշոտ Փաշինյանի առերեւույթ առեւանգման գործով ձերբակալվել է Գայանե Հակոբյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ