Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվ տալիս եմ անպատասխան հարցերից հերթականը՝ ե՞րբ եք մտածելու ժողովրդի մասին». Անուշ Պողոսյան

Մայիս 18,2023 22:33

«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր, առողջապահության ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր կառավարությունը ընդունեց «աննախադեպ» որոշում:

Այսուհետ մեր վճարած հարկերի հաշվին  Հայաստանի Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և նրանց ընտանիքի անդամները (ամուսին, ծնող) կբուժվեն անվճար:

Ամենակարևոր դրույթներից մեկը այն է,որ նրանք առանց հերթագրման

և ԱՆՎՃԱՐ ստանալու են այնպիսի ծառայություններ, ինչպիսիքն են  օրինակ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, քիմիաթերապիան և այլն….Եվ կարևոր չէ, որ այսօր  մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ямр) համար մարդկանց հերթագրումը հասել է մինչև  նոյեմբեր ամիս, քիմիոթերապիայի դեղերը գնելու համար մարդիկ վարկեր են վերցնում կամ վաճառում իրենց տները, կարևորը, որ մեր «սրտի» պաշտոնյաները և իրենց ընտանիքի անդամները այդ ամենից օգտվելու են երբ ուզեն ու ԱՆՎՃԱՐ:

Հ.Գ. Եվ տալիս եմ անպատասխան հարցերից հերթականը՝ ե՞րբ եք մտածելու ժողովրդի մասին»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031