Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

USAID-ի ղեկավարը կոչ է անում ՄԱԿ-ին միջգերատեսչական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ. «Ամերիկայի ձայն»

Մայիս 18,2023 21:40

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ, USAID) ղեկավար Սամանթա Փաուերը Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը չպետք է գոյություն ունենա բացառապես հումանիտար շարասյունների շնորհիվ:

«Մինչև անցած տարվա վերջ այնտեղ ազատ երթևեկություն կար։ Ուստի, Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհի բացումը պարտադիր է»,- նշել է նա:

Լսումների ժամանակ կոնգրեսական Բրեդ Շերմանը հարց է բարձրացրել՝ արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ՄԶԳ-ի կողմից կարող է որակվել որպես ճգնաժամ:

Ի պատասխան՝ Փաուերը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն երկու առաքելություն է ուղարկել՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը գնահատելու համար, և հավելել, որ Արցախ օգնություն ուղարկելու համար սահմանափակ հնարավորություններ կան՝ Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031