Զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքը կքննարկվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, այսօր՝ ժամը 22։00-ին։ Այս մասին տեղեկացնում է Գայանե Հակոբյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ Ժամեր առաջ փաստաբանը ձերբակալման իրավաչափության դեմ բողոքը մուտք էր արել դատարան:
Նշենք, որ ներկայում Երեւան քաղաքի քննչական վարչությունում իրականացվում է Գայանե Հակոբյանի եւ Աշոտ Փաշինյանի առերեսումը։
Աշոտ Փաշինյանի առերեւույթ առեւանգման գործով ձերբակալվել է Գայանե Հակոբյանը, նա հացադուլ է հայտարարել։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ