Երեւան քաղաքի քննչական վարչության շենքում նախատեսվում է, որ պետք է տեղի ունենա զոհված զինծառայողի ծնող Գայանե Հակոբյանի եւ Աշոտ Փաշինյանի առերեսումը։
Գայանե Հակոբյանին քիչ առաջ տեղափոխել են Երևանի քննչական վարչություն։ Փաստաբաններ Վահան Հովհաննիսյանն ու Ռուբեն Մելիքյանը եւս ժամանել են քննչական վարչություն։ Քննչական վարչության շենքի մուտքի մոտ ոստիկանական մեծաթիվ ուժեր կան։
Նշենք, որ Աշոտ Փաշինյանի առերեւույթ առեւանգման գործով ձերբակալվել է Գայանե Հակոբյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ