Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ հասարակությունը Նիկոլ Փաշինյանի գնդակահարությունը չի ուզում, իր իրավական պատիժն է ուզում»․ Աննա Մկրտչյան

Մայիս 18,2023 19:45

«Այն հանցակազմը, որը փորձում է նիկոլահպատակ իրավապահ համակարգը կարել տիկին Գայանեի վրա, ոչ մի կերպ չի կարող ունենալ իր օբյեկտիվ արտահայտումն իրավունքի տեսանկյունից, որովհետեւ այդ հանցակազմի օբյեկտիվ կողմն ամբողջությամբ բացակայում է»,- ՁՊՎ շենքի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Այց հանցակազմը այդ արարքի մեջ ուղղակի գոյություն չունի, բայց պարզ է, որ զանգերով կալանք տվող-չտվողներին, զանգերով մարդ բռնողներին, զանգերով մարդկանց խոշտանգումների ենթարկողներին որեւէ կերպ չի հետաքրքրում իրավունքի բովանդակությունը։ Այն, որ Նիկոլի իրավապահ համակարգն ամեն կերպ փորձելու է Նիկոլին դուրս հանել այս վատ իրավիճակից, որում իրենց պահվածքով իրենք իրենց գցել են, չեմ կասկածում։ Շատ ուրախ եմ, որ տիկին Գայանեն պատրաստ է այս նիկոլական գաղութի դեմ պայքարելու»,- ասաց Աննա Մկրտչյանը։

Անդրադառնալով հարցին, որ Աշոտ Փաշինյանի եւ Գայանե Հակոբյանի միջեւ առերեսում տեղի չի ունեցել, Աննա Մկրտչյանը պատասխանեց․ «Նախ եկեք հասկանանք, թե ինչ հիմքով են մինչեւ հիմա պահում անազատության մեջ։ Այսինքն՝ եթե իրավունքի, մարդասիրության եւ օրինականության երկրում ապրեինք, ընդամենը երեկ պետք է ծանուցում տային տիկին Գայանեի ձեռքը եւ ասեին՝ խնդրում ենք այսինչ օրը, այսինչ ժամին ներկայացեք քննչական՝ այս կամ այն գործողությունն իրականացնելու։ Բայց ակնհայտ է, չէ՞, որ իրավականության ու օրինականության մասին չէ այսօրվա պրոցեսը։ Ես մի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ գնալով նիկոլական վախերն ուժեղանալու են, եւ մեր հասարակության մեջ բռնաճնշումների վախի ազդեցությունը պակասելու է։ Եվ իրենց համար շատ տխուր է այն հանգամանքը, որ հասկանում են, որ իրենց վախի ազդեցությունն ու էֆեկտը թողել է։ Այլ գործիքակազմ չունեն իրենք մեր դեմ։ Առեւանգման հանցակազմն այստեղ իսպառ բացակայում է, որեւէ արարք չի կատարվել, որը կարող է վկայել այն մասին, որ այստեղ առկա է հանցակազմ, որն ուզում են կարել տիկին Գայանեի վրա։ Բայց այս երկրում իրավականությունն ու օրինականությունն սկսվում ու ավարտվում է Նիկոլի զանգերով։ Ես ցավում եմ, որ մասնագիտական արժանապատվություն չունեն բոլոր այն մարդիկ, ում դժբախտաբար հանդիպել է տիկին Գայանեն»։

Աննա Մկրտչյանն անդրադարձավ հարցին, որ Աշոտ Փաշինյանն առանց անվտանգության աշխատակիցների էր շրջում։ «Դա իրենց ընտանիքի գործելակերպն է, շոուներ պետք է լինեն։ Երեւի ուզում են հիմնավորել, ասել՝ այ, որ մենք հազար ախռանիկներով Ազգային ժողով ենք մտնում, այ սրան համար ենք մտնում։ Ինքն ասում է՝ թող հասարակությունն ինձ կանգնեցնի գնդակահարության պատի տակ։ Այդ արտահայտությունն անող մարդը պատրաստ է երկիրը պատելու 200 հազար ախռանիկներով, սնայպերներով ման գալու։ Դա խոսում է միայն իր վախերի մասին։ Հայ հասարակությունն իր գնդակահարությունը չի ուզում, իր իրավական պատիժն է ուզում»,- հավելեց պատգամավորը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031