Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հայելային կարգով հետքաշում տեղի ունենա, ՀՀ մի շարք բնակավայրեր պետք է փաստացի հայաթափվեն»․ Տիգրան Աբրահամյան

Մայիս 18,2023 18:45

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ստեղծված իրավիճակում ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի ապառազմականացումը։

«Երբ հայելային կարգով հետքաշում տեղի ունենա, այն հատվածում, որի մասին նշում են, դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրեր պետք է փաստացի հայաթափվեն, որովհետեւ դրանք գտնվում են սահմանագծից մի քանի կմ հեռավորությամբ։ Եթե դիտարկենք Սյունիքի գյուղերը, Գեղարքունիքի մարզի գյուղերը, հայելային հետքաշումը ենթադրում է, որ այդ տարածքները, որտեղ մարդիկ են ապրում, պարզապես վերածվելու են բուֆերային գոտու, որտեղ մարդիկ չեն կարող ապրել»,- ասաց նա։

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանը ցույց է տվել, որ որեւէ պայմանավորվածություն չի կատարում, եթե դա չի բխում իր շահերից։ Այսինքն՝ չի կարող որեւէ մեկը ՀՀ-ին տալ երաշխիք, որ հայկական զորքերի հետքաշումը անմիջապես կամ որոշ ժամանակ հետո չի բերելու ադրբեջանական զորքերի ներխուժմանը եւ ՀՀ տարածքների նկատմամբ նոր օկուպացիայի ապահովմանը։ Այդ երաշխիքը ոչ միջազգային հանրությունը, ոչ էլ ՀՀ իշխանությունը չի կարող տալ, ասաց պատգամավորը։

«Հայկական շահը ես այստեղ չեմ տեսնում, եւ սա փաստացի դառնալու է ՀՀ նոր տարածքային կորուստ, ինչը իշխանությունը լացակումած ձայնով փորձելու է ներկայացնել որպես Ադրբեջանի կողմից պայմանավորվածության չկատարում, ինչը մենք ամենօրյա ռեժիմով փաստացի տեսնում ենք»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031