Մեր տեղեկություններով, Շիրակի մարզի Արևիկ համայնքի եկեղեցու հովիվ Ռ․ Զ-ն հաղորդում է ներկայացրել ոստիկանության Ախուրյանի բաժին նույն գյուղի բնակիչ Է․Ն․-ի դեմ։
Եկեղեցականը տեղեկացրել է, որ գյուղի բնակիչը իրեն խաբել է․ մեկ տարի առաջ Արևիկ բնակավայրի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու տանիքի հին մետաղյա թիթեղները 190.000 դրամով վաճառել է․ Ն․-ին։
Գնորդը պայմանավորված գումարից վճարել է ընդամենը 30.000 դրամը, մնացած 160.000 դրամը պարտավորվել է վճարել մինչև 2022թ. օգոստոսի 15-ը, սակայն մինչև օրս խաբեությամբ չի վճարել:
Գործն ուղարկվել է Ախուրյանի քննչական բաժին: