Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանեսյանը ծանոթացել է ծխելը դադարեցնելու թեժ գծի աշխատանքին, կարևորել պոլիկլինիկաների հետ փոխգործակցությունը

Մայիս 18,2023 17:52

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»: Կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը նախարարին ներկայացրել է թմրամիջոցների հիմնախնդրի հետ կապված իրավիճակը:
Նախարարը կարևորել է համալիր կանխարգելիչ և իրազեկման աշխատանքների ակտիվությունը բնակչության, հատկապես` դեռահասների շրջանում:

📍 Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է նաև ծխելը դադարեցնելու թեժ գծի աշխատանքին, զրուցել հոգեբանի հետ: Նա կարևորել է պոլիկլինիկաների հետ փոխգործակցությունը, որպեսզի այն մարդիկ, ովքեր ծխելը դադարեցնելու ցանկություն ունենան, առաջնային օղակի ուղղորդմամբ դիմեն թեժ գծին և ստանան մասնագետ-հոգեբանի աջակցություն:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031