Կառավարության այսօրվա որոշմամբ 1մլն 40 հազար դրամ է ուղղվելու Մ-7, /Մ-3/ – Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ47+100-կմ48+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար։
Նորոգվելու է Գյումրու «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ից մինչև Առափի բնակավայր տանող 900 գծային մետր հատվածը։
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ