Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր տնտեսությունն աճում է իր պոտենցիալից ավելի, այն կարող է շնչահեղձ լինել. Փաշինյան

Մայիս 18,2023 17:32

Մենք անընդհատ մեր տնտեսագետներից լսում ենք, որ Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին աճում է իր պոտենցիալից ավելի, այսինքն` մեր իրական պոտենցիալը շատ ավելի պակաս է, քան աճում է մեր տնտեսությունը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Երբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացնում էր «Տնտեսության արդիականացման միջոցառման» մասին կառավարության որոշման նախագիծը՝ Նիկոլ Փաշինյանը «խաչաձև հարցախույզ արեց» Քերոբյանին, հորդորեց կառավարության յուրաքանչյուր նախագծի մասին դետալային իրազեկում ապահովել, քանի որ նա կարծում է, որ «Կարող է շնչահեղձ լինել տնտեսությունը, և մենք ուզում են, որ մեր զարգացման պոտենցիալն ավելանա», իսկ հասարակությունը բավարար տեղյակ չէ դրա մասին::

Անդրադառնալով ներկայացված ծրագրին, Փաշինյանն ասաց. «Մարդը ընկերություն ունի և ուզում է բարձր որակավորում ունեցող մասնագետ հրավիրել աշխատանքի: Եթե այդ մասնագետը, որը ունի PHD. իրենից ամսական 2 մլն դրամ աշխատավարձ է ուզում, այդ դեպքում կառավարությունն այդ աշխատավարձի 50 տոկոսը, այսինքն` մեկ մլն դրամը տալիս է և կիսով չափ գործատուի համար աշխատուժն էժան է նստում, իսկ արդյունքները ամբողջությամբ գործատուինն է: Կառավարությունն էլ դրա արդյունքում ձևավորված արժեքի տերն է»:

Նշենք, որ այս ծրագիրը երեք տարով է, այսինքն` կառավարությունը երեք տարի 50 տոկոսով ֆինանսավորում է բարձրակարգ աշխատողների աշխատավարձը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031