Նախարար Վահան Քերոբյանը մայիսի 18-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձել են զբոսաշրջային կենտրոնների ստեղծմանը, քաղաքային և գյուղական համայնքների, ինչպես նաև պատմամշակութային վայրերի բարեկարգմանը։
🏘 Վահան Քերոբյանը կարևորել է ծրագրի շրջանակներում ընտրված մարզերի բազմաթիվ բնակավայրեր իրար միացնող զբոսաշրջային շրջանների ստեղծումը, ինչը կնպաստի զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծմանն ու համայնքների տնտեսական աճին։
📄 Հանդիպման ավարտին կողմերը համաձայնեցրել են ընթացիկ և ծրագրված գործողությունները ժամանակին իրականացնելու համար անհրաժեշտ քայլերը:
Կարդացեք նաև
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն