Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարությունը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի վարձակալության պայմանագիրը երկարաձգեց 5 տարով

Մայիս 18,2023 16:52

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստով երկարաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի վարձակալության պայմանագիրը ևս հինգ տարով` մինչև 2028 թվականի օգոստոսի 13-ը:

Որոշման այս նախագիծն ընդգրկված էր կառավարության չզեկուցվող հարցերի ցանկում:

Որոշման նախագծում ասվում է, որ «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի և ՀՀ-ի միջև 13.08.2008թ.-ին կնքվել է 374.1 քմ ընդհանուր մակերեսով տարածքի ենթավարձակալության պայմանագիր, որով նշված տարածքը և 17 586 280 ՀՀ դրամ սկզբնական արժեքով գրասենյակային գույքը մինչև 13.08.2023թ. ժամկետով անհատույց օգտագործման է հանձնվել պաշտոնաթող նախագահին։

Բացի այդ, տարածքի վարձակալության համար յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեով Պետական գույքի կառավարման կոմիտեին է հատկացվել 2 մլն դրամ։

Պաշտոնաթող նախագահների գրասենյակների վարձակալության ծախսերը կարգավորվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 7.3 հոդվածով։

Հիշեցնենք, որ «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի և ՀՀ-ի միջև 13.08.2008թ.-ին կնքված ենթավարձակալության պայմանագրի համաձայն՝ 374.1 քմ ընդհանուր մակերեսով տարածքը մինչև 13.08.2023թ. անհատույց օգտագործման էր հանձնվել ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031