Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) վերահաստատում է պատրաստակամությունը հնարավոր օգնություն ցուցաբերել Երևանին՝ ռազմատեխնիկական գործակցության շրջանակում ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելություն ուղարկելու ճանապարհով: Այդ մասին Մինսկում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը:
«Կրկին, ինչպես որ հայտարարվել էր անցյալ տարի՝ Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերին տեղի ունեցած նիստին, հաստատում ենք պատրաստակամությունը Երևանին ցուցաբերել հնարավոր օգնություն ինչպես ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելություն ուղարկելու, այնպես էլ ռազմատեխնիկական գործակցության, սահմանապահներին կրթելու և նրանց ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցնելու ճանապարհով»,- ասել է նա:
Թասմագամբետովը նշել է, որ Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա լարվածությունը պահպանվում է, արձանագրվում են զինված բախումներ: «Անկասկած, ողջունում ենք հակամարտող կողմերի ջանքերը՝ ուղղված համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ