Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի ընտանիքները բուժօգնություն կստանան պետության հաշվին

Մայիս 18,2023 16:28

ՀՀ նախագահը, վարչապետն ու Ազգային ժողովի նախագահը, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներն այսուհետ բժշկական օգնություն ու սպասարկում կստանան անվճար և արտոնյալ պայմաններով։ Այս որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստում, նախագիծն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի շարքում:

«Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և նրանց ընտանիքի անդամների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բժշկական օգնություն ու սպասարկման կազմակերպման եւ ֆինանսավորման մասին» նախագծի հիմնավորման մեջ նաև նշվում է, թե իրավական ակտի ընդունումը հնարավորություն կտա կանոնակարգել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով Հայաստանի Հանրապետության նախագահի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող), Հայաստանի Հանրապետության վարչապետի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող) և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող) բժշկական օգնությունը և սպասարկումը։

Նախագծի ընդունմամբ ըստ հիմնավորման՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի 2023 թվականի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: Անհրաժեշտ բժշկական օգնության ու սպասարկման գումարը փոխանցվելու է առողջապահության նախարարության բյուջետային հատկացումներից։

Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031