«Ազգային արժանապատվության ասպետներին» նվիրված հուշարձանի բացման կապակցությամբ պաշտոնական Երևանը դիվանագիտական որևէ խողովակով բողոքի հայտագիր չի ստացել պաշտոնական Անկարայից, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։
«Ազատություն»-ը Հայաստանի արտաքին գերատեսչությունից նաև հետաքրքրվել էր, թե ինչ փուլում է հայ – թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագրով անձանց համար բացելու՝ Երևանի ու Անկարայի միջև անցած տարի ձեռք բերված պայմանավորվածության իրականացումը։
ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետությունը շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքները Թուրքիայի հետ»։
Արտակ ԽՈՒԼՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: