ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Փոխանակ ասի՝ ժամանակն է, որ Ադրբեջանը իր զորքերը դուրս բերի ՀՀ սուվերեն օկուպացված տարածքներից, նորից իր «հայելային հետքաշման» վտանգավոր թեզն է շրջանառում:
Վեր կա՛ց, գնա սահման, հենց Տեղ գյուղ էլ գնա, որտեղ մարդկանց վարելահողերը թողեցիք ադրբեջանցի զինվորների ձեռքում, անզեն աչքով նայի տես՝ էլ ո՞ւր քաշվի ՀՀ զորքը, զորքի հետևում բնակելի գյուղեր են, մտնի գյուղում նստի, թե՞ ինչ… մի զինվորական չկա՞ ասի՝ պարոն Փաշինյան, այդ անհեթեթ միտքը էլ մի կրկնեք, մեղմ ասած՝ ամոթ է, էլ չեմ ասում՝ որքան վտանգավոր:
Կարդացեք նաև