Ամիսներ առաջ «Սլավյանսկի բազար» ամենամյա մրցույթի հայաստանյան կազմկոմիտեն որոշում կայացրեց, որ երիտասարդ կատարողների հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը:
Օրերս, մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը և Սյուզաննա Մելքոնյանը տեղեկացրին, որ քննարկել են և համատեղ որոշում կայացրել, դիտարկել Սյուզաննայի մասնակցությունը տեղափոխել մրցույթում հաջորդ տարի։
«Հեղինակավոր մրցույթում աշխատանքների կազմակերպման ընթացակարգով պայմանավորված մենք Սյուզաննայի հետ միասին որոշում կայացրեցինք, նրա մասնակցությունը «Սլավյանսկի բազար» մրցույթում դիտարկել հաջորդ տարի»,- մանրամասնեց մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը։
Այսպիսով, մրցույթի կանոնների համաձայն, հայաստանյան կազմկոմիտեն կդիտարկի և օրերս կհայտարարի, թե հուլիսի 12-17-ը Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար-2023» հեղինակավոր երիտասարդ կատարողների մրցույթում ով կներկայացնի Հայաստանը:
Կարդացեք նաև
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ ՊՈԱԿ