Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյան․«Մենք չենք ենթարկվելու Ադրբեջանի քայլերին, չենք համաձայնելու Հայաստանի առաջարկին»

Մայիս 18,2023 14:56

Որպես գործարար այսօր Արցախին ավելի շատ կօգնեիք, եթե դրսում լինեիք։ Այսօր այսպիսի հարց ուղղվեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման անդամների ասուլիսի ժամանակ։

Ի պատասխան հարցի՝ Վարդանյանն ասաց․ «Նայած՝ ինչ դերում, նայած՝ ոնց․ եթե հնարավորություն լիներ գնալ-գալ․․․ ես վստահ եմ, եթե հնարավորություն ունենայի, եւ ոչ միայն ես, կարողանայինք Արցախը ներկայացնել աշխարհին, բայց դե հիմա․․․լինելով դրսում ու չկարողանալով գալ Արցախ, դա խնդիր է։  Շատ մարդիկ ինձ ասում են, որ այստեղ իմ ներկայությունն  իրենց հույս է տալիս, որ ամեն ինչ չէ կորած։  Դրա համար իմ գնալը այստեղից մեծ հուսահատություն կբերի»։

Մեկ այլ հարցի էլ՝ ի՞նչ կարծիք ունի Հայաստանի եւ Արցախի մի շարք քաղաքական ուժերի հայտարարության մասին, ըստ որի՝  Հայաստանի իշխանություններն իրավասու չեն այնպիսի բանակցություններ  վարել, որոնք կարող են Արցախը դիտարկել Ադրբեջանի կազմում, Վարդանյանը պատասխանեց․ «Ողջունում եմ այդ դիրքորոշումը։ Շատ կարեւոր է, որ մենք բոլորս պիտի ասենք մի բան, որը պետք է հասկանա նաեւ Հայաստանի կառավարությունը՝ ժողովուրդն իր կարծիքը հայտնելու է ոչ միայն նրանով, որ ձայն է տալիս ընտրությունների ժամանակ։ Հայկական աշխարհի շատ կարեւոր հարցերից մեկն է սա, որը չի կարող որոշվել մի խմբով, որը ղեկավարում է երկիրը, որովհետեւ սա ոչ թե կուսակցական կամ կառավարման  խնդիր է, այլ սկզբունքային խնդիրներից մեկն է, որը մեր ազգի առաջ կանգնած է։ Հայտարարությունները լավ են, բայց ավելի լավ կլիներ հետո քայլեր լինեին ՝ պարզ ու հասկանալի»։

Վարդանյանի ներկայացմամբ՝ ամենակարեւոր հարցն այն է, թե ինչ է նշանակում պայքարել,  ինչ է նշանակում չընդունել, ինչ է նշանակում չհամաձայնել ՀՀ կառավարության ներկայացրած դիրքորոշմանը․ «Դա պետք է ավելի հստակ լինի։   Այն անտարբերությունը, որը փորձում են ստեղծել Հայաստանում,  թե Արցախի հարցը փակված է, ու ոչ մեկին չի հետաքրքրում, շատ կարեւոր է, որ մարդիկ զգան՝  դա այդպես չէ, որ մենք չենք  ենթարկվելու Ադրբեջանի քայլերին, չենք համաձայնվելու Հայաստանի առաջարկին, որ հայկական աշխարհը զգա՝ դա անընդունելի Արցախի ու Հայաստանի հայերի համար»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031