Լրահոս
Օրվա լրահոսը

Լեմկինի ինստիտուտի մասնագետները դիտարկել են Լաչինի միջանցքի մուտքի մոտ անօրինական անցակետը

Մայիս 18,2023 14:04

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի համանախագահներ Էլիզա Ջոեդեն Ֆորջին և Իրեն Մասիմինին, ինչպես նաև արգենտինացի փաստաբան Լուսինա Մինասյանը «Թաթոյան» հիմնադրամի հետ մայիսի 7-ին այցելել են Լաչինի միջանցք՝ դիտարկելու Ադրբեջանի կողմից տեղադրված անօրինական անցակետը հայ-ադրբեջանական սահմանին: Հաշվի առնելով ադրբեջանցի զիվորականների ներկայությունը մոտակա ճանապարհներին՝ դիտարկումը կատարվել է միայն վերևից՝ Կոռնիձորի հատվածից:

Այցն ամփոփող զեկույցում նշվում է, որ անօրինական անցակետն ամբողջությամբ արգելափակել է հասանելիությունը դեպի հայկական 4 գյուղեր, որոնք գտնվում են անցակետի և Արցախի՝ Հայաստանի կողմից վերահսկվող հատվածի միջև: Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում կա 370 շրջափակված հայկական գյուղ: Համաձայն ինստիտուտի աղբյուրների՝ ո՛չ ռուս խաղաղապահները, ոչ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն օգնություն չեն հասցնում այդ գյուղեր:

Զեկույցում նշվում է, որ աշխարհն արհամարհում է Արցախի շրջափակումը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհում գրեթե լիարժեք անպատժելիություն՝ անել այն, ինչ ցանկանում է Արցախի բնակչության հետ:

«Արևմտյան աշխարհը, որն ասում է, թե աջակցում է այնպիսի ժողովրդավարությունները, ինչպիսին Հայաստանն է, աչք է փակում աշխարհաքաղաքական և ռեսուրսների պատճառներով, և հնարավոր է՝ հովանավորը դառնա Արցախի հայ բնակչության՝ դեպի բուն Հայաստան բռնի տեղափոխման: Լեմկինի ինստիտուտը և այլ վայրագությունների կանխարգելման ՀԿ-ներ կարծում են, որ այդպիսի «խաղաղության» ծրագիրը կարող է նշանակել ցեղասպանության:

21-րդ դարում ժամանակն է վերջնականապես ոչ ասել ցեղասպանությանը: Արդեն բազմաթիվ ընթացող ցեղասպանություններ կան: Եկե՛ք աշխատենք միասին՝ կանգնեցնելու ևս մեկ ցեղասպանություն, որը կարող է հասնել զանգվածային սպանությունների/զանգվածային տեղահանությունների փուլի: Արևմտյան ժողովրդավարությունները բաց և անամոթ կերպով աջակցում են ցեղասպան բռնապետին: Ասացե՛ք ձեր առաջնորդներին, որ դուք պատասխանատվության կկանչեք նրանց՝ Արցախի մասով իրենց գործողությունների համար: Ասացե՛ք նրանց, որ Ալիևը և իր վարչակարգը պետք է պատժամիջոցների ենթարկվեն և պատասխանատվություն կրեն: Ասացե՛ք նրանց, որ Արցախը պետք է լինի ազատ»,- ասվում է զեկույցում:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031