Թանգարանների միջազգային օրվա «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն»․ խորագիրը կրող միջոցառումների շրջանակում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի գործակցությամբ ՀՊՄՀ թանգարանում բացվեց «Հայաստանի 10-րդ դարի ճարտարապետական գոհարը՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին ժամանակավոր ցուցադրությունը։
Աշոտ Փիլիպոսյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, ՀՊՄՀ պրոֆեսոր.
«Թանգարանների միջազգային օրն իրական տոն եմ համարում բոլոր նրանց համար, ովքեր սիրում և այցելում են թանգարաններ։
Լիահույս եմ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատմությունն ու ճարտարապետական հորինվածքների մեկնաբանությունները կօգնեն սիրել և փայփայել փոքր Հայաստանի մեծ հուշարձանները։
«Հայաստանի 10-րդ դարի ճարտարապետական գոհարը՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին» խորագրով ցուցադրությունը, կօգնի նորովի ճանաչել, սիրել և գնահատել հայկական պատմամշակութային ժառանգությունը»։
Կարդացեք նաև
Արտավազդ Զաքյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական գծով տեղակալ.
«Հաճելի է վերադառնալ այն կրթօջախը, որտեղ անցել են ուսումնառության տարիները։ Երկու կառույցները երկարամյա և բազմապրոֆիլ համագործակցության լավ փորձ ունեն։ Ուրախ եմ, որ այսօր էլ բուհի շրջանավարտներից շատերը համալրում են մեր աշխատակիցների շարքերը»։
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի հետ համատեղ ցուցադրությանը ներկայացված է գրողի կյանքի և գործունեության վերաբերյալ հարուստ նյութեր․ ընթացիկ տարում նշվելու է Խաչատուր Աբովյանի անհետացման 175 և բուհի՝ Մեծ Լուսավորչի անունով անվանակոչելու 75-ամյակը։
Բուհի թանգարանում կգործի երեք ցուցադրություն՝ «Պատմությունը ժամանակակիցների աչքերով», «Հավերժական Աբովյանը», «Հայաստանի 10-րդ դարի ճարտարապետական գոհարը՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին»։
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն