Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիկին Հակոբյան, սաղ Արցախը գիտի պատճառը, դուք չգիտե՞ք». Արթուր Թովմասյանը՝ Սեյրան Հայրապետյանի հրաժարականի մասին

Մայիս 18,2023 13:08

Արցախի խորհրդարանի նիստում այսօր Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Մարսել Պետրոսյանը՝ 20 «կողմ» ձայներով: Պաշտոնը թափուր էր մնացել Սեյրան Հայրապետյանի հրաժարականից հետո:

Սեյրան Հայրապետյանի հրաժարականի մասին, հիշեցնենք, մամուլում տեղեկություններ եղան, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կազմակերպած հավաքներից մեկի ժամանակ ծեծկռտուք է եղել, որի ընթացքում դանակահարվել է Սեյրան Հայրապետյանը:

«Միասնական հայրենիք» խմբակցությունն առաջադրել էր Մարսել Պետրոսյանի թեկնածությունը: Մյուս խմբակցությունները թեկնածուներ չէին առաջադրել:

Հարցի զեկուցող, խմբակցության քարտուղար Դավիթ Բաղդասարյանից ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված հանձնաժողովի նախագահի հրաժարականը: Դավիթ Բաղդասարյանը պատասխանեց՝ դա «Միասնական հայրենիք» խմբակցության ներքին խնդիրն է, ռոտացիա է տեղի ունեցել, առաջիկայում էլի ռոտացիաներ կլինեն:

Տեղից ռեպլիկ նետեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը. «Տիկին Հակոբյան, սաղ Արցախը գիտի պատճառը, դուք չգիտե՞ք»:

«Եթե հիմնավորում պետք է ընդունենք ասեկոսեները, ապա ընդունեք, որ Արցախը գիտի, պարոն Թովմասյան»,- արձագանքեց Մետաքսե Հակոբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031