Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է ջրային ռեսուրսների վերահսկողության ուղղությամբ իրականացվող դիտարկումները։
Արարատի մարզի Ղուկասավան բնակավայրում ավազի լվացմամբ զբաղվող «ՎԶԳՈ» ՍՊԸ-ում արձանագրվել է ապօրինի ջրառ։
Ավազակոպճային խառնուրդի լվացման նպատակով Հրազդան գետի ափին փորված ջրավազանից էլեկտրական պոմպի միջոցով կատարվող ապօրինի ջրօգտագործումը Տեսչական մարմնի կողմից կասեցվել է։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին