«Պարոն նախագահ, ես երբեք չեմ խառնվել ձեր գործերին, Դուք երբեք չեք խառնվել ԱԺ-ի գործերին. ես մոդել եմ առաջարկել, այդ մոդելը հետեւյալն է՝ ոչ թե ամորֆ մարմին եմ առաջարկել, այլ այն մարմինն եմ առաջարկել, որը մեզ փրկել է 1990-ականներին: Դա պետական պաշտպանության կոմիտեն է: Երկրի նախագահին, այդ մարմնում առաջարկել եմ երկու մարդու: Ես չգիտեմ նրանց կարծիքը, հնարավոր է՝ նրանք հրաժարվեն: Առաջարկել եմ Ռուբեն Վարդանյանին եւ Սամվել Բաբայանին: Ինչո՞ւ հարցեր մի տվեք: Եթե այդ մոդելը չարդարացրեց, ես կարող է կյանքում առաջին անգամ որեւէ մեկին ցավ պատճառեմ. հրաժարականի դիմում ներկայացրեք, պարոն նախագահ կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն»,- այսօր Արցախի խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարությամբ հանդես եկավ Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը:
Եթե ժողովուրդը Արայիկ Հարությունյանին չվստահեց, Արթուր Թովմասյանը հայտարարեց, որ ինքն էլ է հեռանալու, չի մնալու նախագահի պաշտոնակատար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ