Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ասլանյան. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք, որ գնանք Կոսովոյի նախադեպով. «Հրապարակ»

Մայիս 18,2023 12:04

Իշխող խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը դրական է գնահատում բրյուսելյան վերջին հանդիպման արդյունքները։

– Ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 հազար 6 հարյուր ք/կմ տարածքով, արդյոք չի՞ նշանակում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

– Ես զարմանում եմ Ձեր հարցադրումից, հիմա ասեմ, թե, իմ կարծիքով, զարգացման ինչ տենդենց եմ տեսնում։ Մենք մինչեւ չլուծենք առաջին հարցը, չի լուծվելու երկրորդը։ Առաջինն այն է, որ, այո, երկու կողմն էլ, եթե հնարավոր է, պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, դրանից հետո միջազգային հանրության առջեւ կա այդ խնդիրը, եւ մենք տանելու ենք այդ խնդիրը մինչեւ վերջ, որ այդտեղ կա մարդու իրավունքների, ժողովուրդների ազատությունների, ինքնորոշման իրավունքը, եւ այս դեպքում, միջազգային  հանրություն, դուք պարտավոր եք կա՛մ այնպիսի վիճակ ստեղծել, որ Լեռնային Ղարաբաղն այնպիսի ստատուս ունենա, որ իսկապես համոզված լինել, որ ԼՂ ժողովրդի ոչնչացման կամ ուրիշ վտանգ չի սպառնում, եւ կա՛մ էլ, ես կարծում եմ, որ մենք կամաց-կամաց գնալու ենք Կոսովոյի նախադեպով: Սերբիայի տարածքային ամբողջականությունն էլ ճանաչվեց, բայց, ի վերջո, Կոսովոն ճանաչվեց որպես անկախ: Սերբիային ասացին, որ ճանաչում ենք, բայց կա ժողովրդի մի մաս, որ ինքնորոշվելու իրավունք ունի։ Միջազգային հանրության պահանջն է՝ մինչեւ չճանաչեք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրիշ հարց չի կարող մեջտեղ գալ։

– Այսինքն՝ հիմա, առանց երաշխիքների, Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի մաս, որ հետո անկախանա՞։

– Մենք չենք ճանաչում Արցախը որպես Ադրբեջանի մաս, մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․․․

– Այն տարածքով, որում ընդգրկված է նաեւ Լեռնային Ղարաբաղը։

– Բնական է, մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դրանից անմիջապես հետո միջազգային հանրությունը գիտի եւ ինքն էլ հասկանում է, որ պետք է նաեւ այդ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը դրվի։

 Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031