Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին հերթին Արցախի հասարակության եւ քաղաքական ուժերի առավելագույն համախմբում է անհրաժեշտ. «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 18,2023 11:29

Արցախում ընթացող ցանկացած գործընթաց, առաջին հերթին՝ քաղաքականը, պետք է ընկալվի անվտանգության տեսանկյունից: Միանշանակ է, որ Ադրբեջանը դիտարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ Արցախի Հանրապետության ներքին գործերին միջամտելու իր երազանքն իրականացնելու համար:

Շրջափակման հետեւանքով ստեղծված աղետալի սոցիալ-տնտեսական, հումանիտար իրավիճակը որեւէ կերպ մեղմելու հարցում արցախցիներն ակնկալիքներ ունեն ոչ միայն միջազգային կառույցներից եւ Հայաստանից, այլեւ հենց Արցախի իշխանություններից, առավել եւս, որ տարածաշրջանում զարգացումները տեղափոխվել են այն տրամաբանության մեջ, որի շրջանակներում Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը բարձրացել է, եւ արցախցիների խոսքը դարձել է առաջնային:

Ադրբեջանի ձեւավորած այս իրավիճակն Արցախի լեգիտիմ իշխանությունները պետք է օգտագործեն երկրի շահն առաջ մղելու եւ պետության սուբյեկտայնության բարձրացման խնդիրները լուծելու համար, ինչի համար առաջին հերթին Արցախի հասարակության եւ քաղաքական ուժերի առավելագույն համախմբում է անհրաժեշտ, հակառակը կլինի այն, ինչն ակնկալում է Բաքուն:

Արցախի Հանրապետությունում ցանկացած ներքին լարվածություն ձեռնտու է թշնամուն, որն էլ վերջինիս հիմնական նպատակներից է: Այս իրավիճակն օրինաչափորեն գիտակցում են Արցախի քաղաքական ոլորտի սուբյեկտները, եւ հուսանք, որ ԱԺ հովանու ներքո սկսվող քաղաքական քննարկումների արդյունքում կլինեն կոնսենսուսային լուծումներ:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031