Իսլանդիայում երկու օր տեղի ունեցած Եվրախորհրդի գագաթնաժողովում որոշում է ընդունվել ստեղծել հատուկ միջազգային «վնասի գրանցամատյան»՝ արձանագրելու այն կորուստներն ու ավերածությունները, որոնք հասցվել են Ուկրաինային Ռուսաստանի ձեռնարկած լայնածավալ պատերազմի հետևանքով: Այդ որոշման մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նաև շնորհակալություն հայտնելով նախաձեռնությանը միացած երկրներին: Գրանցամատյանը ստեղծելու մասին «քաղաքական հռչակագիրը» ստորագրվել է մայիսի 17-ին:
Հռչակագրին միացել կամ միանալու ցանկություն է հայտնել 43 երկիր և Եվրամիությունը, իսկ ստեղծմանը՝ գագաթնաժողովի մասնակից երկրները:
Եվրախորհրդի վեց երկրներ, այդ թվում Հայաստանն ու Ադրբեջանը հռչակագիրը չեն ստորագրել: Մյուս երկրներն են Բոսնիան, Հունգարիան, Սերբիան և Թուրքիան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ