Մայիսի 14-ին Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից և Շառլ Միշելի հայտարարությունից հետո, թե Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում անցկացվող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակներում էլ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.600 քկմ տարածքով։
Արցախի Հանրապետության ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության առնչությամբ ասաց, որ Արցախի իշխանությունները պետք է շատ կտրուկ պատասխան տան։
«Եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը խոսում էր 29.800 քկմ տարածքից, ինչ-որ տեղ ենթադրվում էր, որ ինքը որպես ՀՀ ղեկավար՝ տեր է կանգնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը, չհաշված, որ Արցախը մոռանում է։ Սակայն 86.600 քկմ տարածքի վրա հղում կատարելով՝ հստակ իր նպատակի մասին է ասում։ Բայց որևէ մեկը, առավել ևս՝ Նիկոլ Փաշինյանը, իրավունք չունի և չի կարող կասեցնել Արցախի ինքնորոշման իրավունքը, սա միանշանակ է»,- նշեց Արթուր Մոսիյանը։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ Արցախն այս ամենով հանդերձ՝ շարունակելու է պայքարել իր իրավունքներին տեր կանգնելու համար։
Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում