«Այս պաhին ընթանում է Գայանե Հակոբյանի հարցաքննությունը։ Նա 72 ժամ ձերբակալման ռեժիմում է։ Կարող է ազատ արձակվել քննիչի որոշմամբ, եթե իհարկե քննիչն որոշի, որ ձերբակալման անհրաժեշտությունը վերացել է»,-քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանին ենթադրյալ առեւանգման փորձի համար ձերբակալված Գայանե Հակոբյանի մասին։
Փաստաբանի խոսքով՝ քննիչը եթե որոշում չկայացնի, ապա Հակոբյանը ձերբակալված կմնա 72 ժամ, հետո հնարավոր է նրա կալանավորման հարցը բարձրացվի, հնարավոր է, որ չբարձրացվի։
Այսօր, ինչպես հայտնում է քննչական կոմիտեն, «Որդիների կանչ» ՀԿ անդամներ, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները՝ Վահիդ Սահակյանը, Գարիկ Գալեյանը, Գայանե Հակոբյանը փորձել են առեւանգել Աշոտ Փաշինյանին։ Նրանցից Վահիդ Սահակյանը եւ Գարիկ Գալեյան, Գայանե Հակոբյանը, բերման են ենթարկվել, ապա ժամեր անց փաստաբանների միջամտությամբ ազատ են արձակվել Վահիդ Սահակյանն ու Գարիկ Գալեյանը։
Ռուբեն Մելիքյանն ասաց, որ մյուս երկու ծնողն էլ շատ կոշտ ձեւով են ձերբակալվել․«Որեւէ թուղթ չեն տվել, որպեսզի կարողանանք վիճարկել ձերբակալման իրավաչափությունը։ Եթե դա հրավեր է եղել, այդպես չեն հրավիրում ոստիկանություն»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ