Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Որևէ կերպ երեխաները չեն կարող տուժել, թիրախավորվել և վտանգի ենթարկվել ծնողների գործունեության հետևանքով. Զարուհի Հովհաննիսյան

Մայիս 17,2023 23:45

«Կանանց աջակցման կենտրոնի» հանրային կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քիչ առաջ մամուլից տեղեկացա Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցած բացարձակ անընդունելի միջադեպի մասին։

Շատ վատ, սարսափելի նախադեպ է։

Որևէ կերպ երեխաները չեն կարող տուժել, թիրախավորվել և վտանգի ենթարկվել ծնողների գործունեության հետևանքով։ Անկախ նրանից, թե ինչպես եք վերաբերվում ծնողի գործունեությանը, երեխաները դրա համար պատասխանատու չեն։ Ես անընդունելի եմ համարում այս ամենը, սա շատ վատ, անչափ վտանգավոր նախադեպ է։

Հիմա ում որևէ մեկի գործունեությունը դուր չգա երեխայի՞ց պետք է հանեն։

Ինձ համար նույնիսկ անընդունելի է եղել Նիկոլ Փաշինյանի գրեթե երկու տարի առաջ հնչեցրած հայտարարությունը` որդուն Ադրբեջանում գտնվող գերիներով փոխանակելու պատրաստակամության վերաբերյալ։

Երեխաները ոչ ծնողների սեփականությունն են, որ  փոխանակեն, ոչ էլ պատասխանատու են ծնողների արածի կամ չարածի համար։ Իրենք առանձին մարդիկ են ու որոշումներ են կայացնում իրենց կյանքի մասին և պատասխանատու են միմիայն իրենց արարքների համար, հատկապես չափահաս ու հասուն տարիքում։

Որևէ կերպ չի կարելի արդարացնել և նորմալիզացնել այս երևույթը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031