Լրահոս
Օրվա լրահոսը

«Սինան Օղանը ծայրահեղ ազգայնամոլ և պանթյուրքիստ է, որը պնդում է, թե իր պապին, իբր, ողջ-ողջ այրել են հայերը». Վարդան Ոսկանյան

Մայիս 17,2023 23:35

Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրում է.

Թուրքիայի նախագահական ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Սինան Օղանը, որին տրված ձայների վերաբաշխումը երկրորդ ընտրափուլում վճռորոշ նշանակություն կարող է ունենալ ընտրաշավը շարունակող երկու թեկնածուներից յուրաքանչյուրի համար, հայտնի հակահայ է։

Պարադոքսը սակայն այն է, որ վերջինիս նախնիներն, իրոք, կարող են հայկական արմատներ ունենալ, քանի որ նա սերում է Իգդիրի այրումներից, իսկ թյուրքագիտության մեջ կարծիք կա, որ այժմ թյուրքախոս այս ցեղախումբը ծագում է միջնադարում քաղկեդոնականություն ընդունած և հետագայում ամբողջովին ձուլված հայ-հոռոմներից։

Այրումներ այժմ կան Իրանում, Ադրբեջանում,  Թուրքիայում և Վրաստանում բայց այրումական խաների տան ներկայացուցիչները բնակվում են միայն Իրանում՝ մասնավորապես Խոյում, և բավական ջերմ վերաբերմունք ունեն հայերի հանդեպ, ինչպես մնացյալ իրանցիներն ընդհանրապես։

Սինան Օղանը սակայն ծայրահեղ ազգայնամոլ և պանթյուրքիստ է, ադրբեջանական լոբբիստ Թուրքիայում, որը պնդում է, թե իր պապին, իբր, ողջ-ողջ այրել են հայերը նրա համագյուղացիների աչքի առջև։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031