Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Աշոտիկ, բա ասում էիր՝ ես իմ ծնողների հետ կապ չունեմ, բա ասա, ծնող են, ջղայնացած են, մի բան էլ ավել են ասել. Աստղիկ Գալեյան

Մայիս 17,2023 22:20

«Էս ուր ենք հասել, ժողովուրդ, ուր ենք գնում: մեր երեխեքը կյանքն են տվել, չենք համակերպվում էդ մտքի հետ, որ թուրքը մեր երեխեքի արյան վրայով պիտի քայլի: Չեմ կարողանում պատկերացնել, ոնց ենք Արցախը հանձնում, ու թուրքը մեր երեխեքի արյան վրայով պիտի քայլի»,- Աշոտ Փաշինյանի առեւանգման կասկածանքով ձերբակալված զոհված զինծառայողներին ոստիկանության շենքի մոտ սպասելիս ասաց 44-օրյա պատերազմում զոհված Նորայր Մայիլյանի հայրը:

Լրագրողի հարցին, թե Աշոտ Փաշինյանը հայտարարել է,  թե զոհվածների ծնողները ռեպլիկներ են արել, ծնողները արձագանքեցին. «Մենք Աշոտ Փաշինյանի թա՞յն ենք, որ դրա ասածներին բանի տեղ դնենք»:

Աստղիկ Գալեյանն էլ հավելեց, որ ոչ մի ռեպլիկ չի եղել, դեռ զարմանում է իրենց զսպվածության վրա: Ծնողներից մեկն էլ հեգնեց, թե արքայազնը ոնց կարող է առանց թիկնապահի ման գալ: Աստղիկ Գալեյանն էլ շարունակեց, թե քանի հարյուր հոգու զոհեցին, որ Աշոտ Փաշինյանին հանեն մարտի դաշտից. «Այսօր էլ իր կապիտանը Եռաբլուրում ամփոփված է: Բա պատահական սկզբունքով ինչու մեր երեխեքը չփրկվեցին: Աշոտիկ, բա ասում էիր՝ ես իմ ծնողների հետ կապ չունեմ, բա տղամարդկությունդ ցույց տուր, ասա, ծնող են՝ ջղայնացած են, մի բան էլ ավել ասել են: Լավ տղերքը Եռաբլուրում են, բոմժի պես չեն քայլում փողոցներում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Norik says:

    Առաջ ազատամարտիկ լինել էր ինդուլգենցիա հիմա զոհվածի ծնող լինելը։ Ինչ կուզեն կանեն սկզբունքով։ Բայց հենց ձեր զոհվածների հիշատակի համար նման մանկամիտ բաներ չի կարելի անել։ Մի քիչ ձեր բարձունքի վրա մնացեք։ Թե չէ կին թե տղամարդ շատ անարժանապատիվ եք ձեզ պահում։ Ասենք տարաք Աշոտիկին հետո՞։ Դուք ձեզ ձեր արարքների մեջ հաշիվ տալիս ե՞ք։ Սութի գողական պահվածքով, էքսցենտրիկ ու անպատասխանատու գործելաոճը արդեն բոլորիս հոգնեցրել է։ Մատի փաթաթան եք սարքել զոհվածի ծնող լինելը ու ամեն տեսակ անկապություն դուրս եք տալիս։ Ձեր երեխաների արյան վրայով այո թուրքը քայլում է որովհետև ռազմական հաղթանակ է տարել։ Արյուն թափելով ոչ միայն հաղթում են այլ նաև պարտվում։ Իսկ որ 30 տարի բանակի գույքն ու եղած չեղածը թալանել ու կազինոներում կրվել են վերջը սա պետք է լիներ։ Պլյուս Փաշինյանի ապաշնորհ կառավարումը։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031