Այսօր 16:15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը:
Նման գործողությունները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և պետք է խստագույնս դատապարտվեն:
ՀՀ առողջապահության նախարարություն
Կարդացեք նաև