Ստեփանակերտի Պոլ Էլյուարի Տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում այսօր կայացավ Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիայի երկար սպասված առաջնախաղը։
«Բարեկենդանը» ինտերակտիվ ներկայացումը համալրեց տիկնիկային ստուդիայի խաղացանկը՝ նոր ու թարմ շունչ հաղորդելով Արցախի թատերական կյանքին։
Ստուդիայի հիմնադիր, տիկնիկավար-դերասան Արմեն Գաբրիելյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Հովհաննես Թումանյանի հեքիաթը թատրոնի և կինոյի դրամատուրգ Վովա Արզումանյանը բեմականացրել է Արցախի բարբառով՝ ընդհանուր գծերով համապատասխանեցնելով այսօրվա երեխաների հետաքրքրություններին։
Կարդացեք նաև
Արմեն Գաբրիելյանը փորձել է ստեղծագործությանը մոտենալ միանգամայն այլ տեսանկյունից։ Նա կերպարանավորում է բոլոր գործող անձանց։
Ներկայացումն ուղեկցվել է ավանդական խաղերով։
Մանրամասները՝ «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարում: